ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԽԱԲԵ՞Ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը «Ֆեյսբուք»-ում անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին: «Ինչպես երեւում է, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը վերադառնում են 2008-ի նախընտրական շրջանի իրենց դիրքերը: Տարբերությամբ, որ այս անգամ ախք-ի դերն իր վրա է վերցրել ԲՀԿ-ի տերը, իսկ ՀԱԿ-ի դիրքերը թվացյալ թուլություններ ունեն: Այստեղ լավն այն է, որ ԲՀԿ-ի «բացահայտումը» եղավ ընտրություններից երկու ամիս առաջ եւ այդ թուլությունները կարճ ժամանակում կարելի է հաղթահարել, հանգամանք, որը կախված է միմիայն ՀԱԿ-ի եռանդուն գործողություններ սկսելու կամքից: Արձանագրենք. ՀԱԿ-ը միմիայն մեկ դաշնակից ունի՝ ՀՀ քաղաքացին: Եւ քանի որ ազգային ու պետական դավաճան քաղաքական պոռնիկների սարքած թատերաբեմում այդ քաղաքացին երբեք տեղ չի կարող ունենալ, ՀԱԿ-ը պետք է միշտ հավատարիմ մնա միմիայն այդ քաղաքացուն»,-գրել է Ե. Աբգարյանը:




Լրահոս