Ինչ գնային փոփոխություններ են գրանցվել ձվի, կաթնամթերքի և ձկնամթերքի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ աճել է 4.1%-ով, իսկ 2015թ. մայիսի համեմատ գրանցվել է 7.4% գնանկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հունիսին մայիսի համեմատ ձվի գինը նվազել է 10.9-2.6%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 7.0%-ով:

Կաթնամթերքի ապրանքախմբում 2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ գրանցվել է 4.3% գնաճ, իսկ 2015թ. մայիսի համեմատ՝ 1.7% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Չանախ», «Լոռի», և «Չեդեր+» պանրատեսակների` համապատասխանաբար 4.0%, 3.8% և 2.0%, խտացրած կաթի 2.5% գնանկումով:

Ձկնամթերքի ապրանքախմբում 2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ արձանագրվել է 12.2%, իսկ 2015թ. մայիսի համեմատ`1.4% գնանկում:




Լրահոս