Գրանցվել է տավարի մսի գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ գրանցվել է 4.1% գնաճ, իսկ 2015թ. մայիսի համեմատ` 0.6% գնանկում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից:

2015թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)` 5.3%, թռչնամսի՝ 4.6%, հավի բդի` 3.4%, ոչխարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 2.0% և 0.9%, նրբերշիկի՝ 0.7%, կիսաապխտած և եփած երշիկների՝ 0.7% և 0.6% գնանկում: Դրան զուգընթաց, պելմենիի գինն աճել է 0.7%-ով, աղացած մսինը՝ 1.0%-ով, տավարի մսինը՝ 1.3%-ով, տավարի մսի պահածոյինը՝ 1.9% ով:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2015թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է մսամթերքի 2.9-0.1% գնանկում, 2-ում՝ 0.2% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 0.4%-ով:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ աճել է 3.3%-ով, իսկ 2015թ. մայիսի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2015թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է շաքարավազի 2.8-0.1% գնանկում, իսկ 3-ում՝ 0.6-4.4% գնաճ: Մայրաքաղաքում շաքարավազի գինը նվազել է 0.1%-ով




Լրահոս