Սմարթֆոնի ճաքած էկրանը կարող է ինքնավերականգնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայից քիմիկոսները նոր նյութ են հայտնաբերել, որն ունակ է ժամանակի ընթացքում «ինքնավերականգնվել»: Նորարարական տեխնոլոգիան, որը ի սկզբանե մշակվել է ինքնաթիռի թևերի վերանորոգման համար, թույլ կտա ինքնավերականգնվել գրեթե ցանկացած մակերևույթի՝ սմարթֆոնի ճաքած էկրանից մինչև եղունգի լաքը:

«Ինքնավերականգնվող» մակերևույթը կազմված է ածխաջրածնային հիմքով միլիոնավոր միկրոսկոպիկ նյութերից: Երբ միկրոսֆերայում ճաքեր են հայտնվում, օրինակ ասֆալտին բջջային հեռախոսի վայր ընկնելու հետևանքով, հատուկ հեղուկ է արտադրվում, որը լցնում է նոր առաջացած դատարկ տարածությունը: Այնուհետև քիմիական ռեակցիաների ազդեցության տակ պոլիմերացում է տեղի ունենում, որը նպաստում է հեղուկի չորացմանն ու ամրացմանը:




Լրահոս