
«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը համաձայն է Էդին Ջեկոյին վաճառել «Ռոմա»-ին, եթե վերջինս առաջարկի 20 մլն եվրոյից ոչ պակաս գումար:
Sky-ի տվյալներով, հռոմեական ակումբը կփորձի անգլիացիներին համոզել իջեցնել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: Անձամբ ֆուտբոլիստի հետ իտալական ակումբը համաձայնության էր հասել ավելի վաղ: Պայմանագիրը նախատեսված է եղել 4 տարով, իսկ բոսնիացի ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան կազմելու է 4.5 մլն եվրո:
2014/15 մրցաշրջանում Ջեկոն «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: