«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ պատգամավորներ, ԲՀԿ երիտմիության անդամներ, ԲՀԿ Երեւանի ավագանու անդամներ, կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, այսօր՝ հուլիսի 7-ին, այցելել են Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն՝ մասնակցելու անհատույց դոնորության հերթական ակցիային։
Հայաստանում արյան տարբեր հիվանդություններով տառապող բազմաթիվ երեխաներ կան, որոնց արյան ամենօրյա փոխներարկում է անհրաժեշտ, եւ «Արյան Բանկը» մշտապես դոնորական արյան կարիք ունի։
«Եթե յուրաքանչյուր նման ակցիայի ժամանակ հնարավոր լինի գոնե մեկ երեխայի օգնել, կյանք փրկել՝ մենք մեզ երջանիկ կզգանք»,-լրագրողներին ասել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Արյունաբանական Կենտրոնի տնօրինության հետ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները պայմանավորվել են, որ իրենք պարբերաբար կայցելեն կենտրոն, որպես կամավոր դոնորներ, օգնելու այն փոքրիկներին, ովքեր այդ օգնության կարիքն անչափ ունեն։