
Բելգիայի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել: Այս մասին իր թվիթթերյան էջում հայտնում է «Հանուն արդարության ու ժողովրդավարության» Եվրոպական հայկական ֆեդերացիան: Խորհրդարանի մեծամասնության կողմից ներկայացված բանաձևն ընդունվել է, սակայն դրա օգտին ոչ բոլորն են քվեարկել:
Նշվում է, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ընդունել ընդդիմության կողմից ներկայացված փոփոխությունները:
«Մարդասիրական ժողովրդավարական կենտրոնը», Սոցիալիստական կուսակցությունն ու «Էկոլո»-ն քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել:
ADOPTED.#ArmenianGenocide Resolution adopted in the Commission of Foreign Relations of the #Belgian Chamber of Deputies.
— EAFJD (@eafjd) July 7, 2015