
Բրիտանացի նկարիչ Դեյվ Լինչը սարքավորում է ստեղծել, որի օգնությամբ կարելի է ամպերի վրա շարժվող պատկերներ արտացոլել: Project Nimbus անվամբ նախագծի մշակմանը մասնակցել է նաև ֆիզիկոս, դոկտոր Մայք Նիքսը:
Սարքավորումը փորձարկվել է Նոթինգեմում: Սարքը տեղադրել են Cessna 172 ինքնաթիռի վրա: Լազերային լույսի ներքո ամպի վրա արտացոլվել է ձիավոր: