ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք հոկտեմբերին կոնֆերանս անցկացրեցինք եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովելու համար պարգեւատրեցինք ոսկե մեդալով»:

Սերգո Կարապետյան armlur.am

Այստեղ են ասում՝ ով անի, ով գնա սանատորիա: Գյուղացին աշխատի, բարձր ցուցանիշներ ապահովի, վերջում մարզպետը մեդալ ստանա: Իսկ որեւէ գյուղացու նախարարը պարգեւատրե՞լ է, որեւէ գյուղացու աշխատանքը գնահատե՞լ է, թե՞ նախարարների պարտականությունները միայն լիսկաների մեդալների հավաքածուն ավելացնելն է: Եթե այդպես է, ապա առաջարկում ենք կառավարությանը նաեւ մրցանակաբաշխություն սահմանել կանանց ծեծելու, հայհոյելու, բռիության եւ «հանճարեղ» արտահայտություններ անելու անվանակարգերով: Համոզված ենք՝ այստեղ եւս Սուրիկ Խաչատրյանը կարժանանա ամենաբարձր պարգեւների:




Լրահոս