Ադրբեջանն ու Սիրիան ցանկանում են անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը, Սիրիան, Եգիպտոսն ու որոշ այլ երկրներ հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) անդամակցելուն, սակայն անհրաժեշտ է հիշել, որ անդամակցության խիստ չափանիշներ գոյություն ունեն, որոնց անհրաժեշտ է հետևել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը՝ ի պատասխան լրագրողի համապատասխան հարցին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կամբոջան, Սիրիան, Բանգլադեշը, Ադրբեջանը, Եգիպտոսը, Շրի-Լանկան»,-Կոբյակովը թվարկել է ՇՀԿ-ին անդամակցել ցանկացող պետությունների ցանկը:

«Սակայն կա կարգ, ցանկանալ և անդամակցելով չէ: 28 փաստաթուղթ գոյություն ունի, որտեղ գրված են կազմակերպությանն անդամակցելու հստակ կանոնները: Դրանց հետևել է պետք, մինչ ՇՀԿ-ին անդամակցելը»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:




Լրահոս