Արա Աբրահամյանի և Տարոն Մարգարյանի մասնակցությամբ Մոսկվայում Ծիրանի տոն է անցկացվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հազարավոր մոսկվացիներ և հյուրեր մասնակցեցին Ռուսաստանի հայերի միության կողմից Մոսկվայի Մուզեոն զբոսայգում կազմակերպած մեծ և շքեղ հանդիսությանը, որը կայացավ կիրակի օրը՝ հուլիսի 5-ին: Հայաստանում անհիշելի ժամանակներից աճեցվող ծիրանը վաղուց դարձել է մեր երկրի խորհրդանիշներից մեկը:

Հատուկ չվերթով Երևանից Մոսկվա տեղափոխել էին մի քանի տոննա ծիրանի հասունացած պտուղներ, որոնցով հյուրասիրեցին հանդիսության մասնակիցներին:

Ժ.12-ից մինչև ուշ երեկո Մուզեոնը դարձել էր տարբեր ազգերի հաղորդակցության, երգի ու պարի յուրատեսակ հարթակ: Մանուկների համար սպասվում էին առանձին զվարճանքներ ու անակնկալներ, այդ պատճառով շատերն այստեղ եկել էին ընտանիքներով: Ամենաաշխույժ հարթակներից մեկը դարձավ նարդու ու շախմատի առաջնությունների համար նախատեսվածը: Հաղթողներին պարգևատրեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Այսպիսի միջոցառումները կոչված են միավորել տարբեր ազգությունների մարդկանց, դրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս մեր ժողովուրդների միջև ջերմ և եղբայրական հարաբերությոնները»,- իր խոսքում նշեց Արա Աբրամյանը: Նա ընդգծեց, որ տոնը իրականություն դարձավ ՌԴ Նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների Խորհրդի, Մոսկվայի կառավարության, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության և Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ:

Բացման հանդիսությանը Մոսկվայի ազգային քաղաքականության, միջտարածաշրջանային կապերի և տուրիզմի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնիկովը նշեց. «Ծիրանի տոնը վառ վկայությունն է այն բանի, թե ինչպես են մի ժողովրդի ավանդույթները դառնում ընդհանուր մշակույթի մաս: Ես անկեղծ հույս ունեմ, որ բոլոր այցելուները, և հատկապես երիտասարդությունը, ոչ միայն կճաշակեն տոնի գլխավոր խորհրդանիշը՝ ծիրանը, այլև հաղորդակից կդառնան խաղաղության, փոխըմբռնման և բարեկամության մթնոլորտին»:

Հանդիսականները ունկնդրեցին երաժշտական անզուգական կատարումներ, լսեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Մոսկվայի փոխքաղաքապետ Ալեքսանդր Գորբենկոյի ուղջույնի ուղերձները:

20

23

28

36

44

58

61

66

68

69

72




Լրահոս