«Ընտանեկան պատմություններ» նախագծի դերասաններ Նարբեն եւ Աստղիկը կամուսնանան 12.12.12-ին: Զույգը կպսակադրվի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Նրանք հարսանիքին լավ են նախապատրաստվել, գնել են բոլոր պարագաները, Աստղիկն էլ հարսանեկան զգեստը պատվիրել է Թեհրանում` Անգլիայից ժամանած մի դիզայների մոտ: Հարսանիքին ներկա կլինի 280 հյուր, այդ թվում` երգիչներ Սոնա Շահգելդյանը, Լայանան, Աննա Խաչատրյանը, Մրոն, Մհերը, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը, Սարգիս Ավետիսյանը, դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Ջուլիետա Ստեփանյանը, զույգի ընկերներն ու հարազատները: Աստղիկն ու Նարբեն ծանոթացել են յոթ տարի առաջ` «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարի շրջանակներում:
12.12.12.
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ