ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Օրերս առիթ ունեցա «Beeline» հեռախոսային 1-09 տեղեկատուից հեռախոսահամար պարզելու. օպերատորի ձայնը լսելու բախտն ունեցա զանգի մոտավորապես 14-րդ րոպեին միայն… Ծառայության որակը լավացնելու ավելի հանդուրժելի տարբերակ դժվա՞ր էր գտնել «Beeline»-ի համար: Հետաքրքիր է` նման եղանակով քանի վճարովի րոպե է օգտատերերից կորզվում հօգուտ «Beeline»-ի:

Անուշ Սմբատյան (41 տարեկան, բաժանորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. 1-09 համարի ցածր հասանելիության խնդիրը ներկայում գտնվում է ընկերության տնօրինության ուշադրության կենտրոնում: Ընկերության բաժանորդների թվի աճն անհրաժեշտ է դարձրել գծում զբաղված օպերատորների քանակության ավելացումը: Սակայն դա պահանջում է որոշ ժամանակ. յուրաքանչյուր օպերատորի ընտրվելուց հետո տվյալ անձն անցնում է երկարատեւ ուսուցում, որից հետո հանձնում է համապատասխան քննություն, ինչից հետո միայն կարող է աշխատել գծում:
Ինչ վերաբերում է գծում սպասելու րոպեավարձի վերաբերյալ բաժանորդի հարցին, տեղեկացնեմ, որ հաճախորդների սպասարկման շուրջօրյա գործող հեռախոսահամարներին (1-09, 1-00 եւ այլն) զանգերը «Beeline» բջջային ֆիքսված հեռախոսահամարներից իրականացվում է անվճար:  

«ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի
ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսով ենք, որ մինչեւ անհրաժեշտ քանակով օպերատորներ պատրաստելը, ընկերությունը չի կորցնի իր մեծաքանակ բաժանորդներին. չէ՞ որ րոպեն թեեւ անվճար է, բայց թանկ է բոլորի համար:




Լրահոս