ՀԱՐՑ. Տարիներ առաջ հեռացրել են երիկամս, ինչից հետո, նաեւ տարիքի հետ կապված, առողջության աստիճանական կորուստ եմ ունեցել: Այժմ, երբ որոշ պաշտոնյաներ հեռացվել են, ուզում եմ կրկին փորձել «բախտս». նախարարության աշխատակազմից ո՞վ կարող է աջակցել ինձ՝ վերականգնելու իմ ոտնահարված իրավունքներն ու արտոնությունները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամություն սահմանելու նպատակով փորձաքննություն անցնելու համար քաղաքացին դիմել եւ փորձաքննվել է տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով (ԲՍՓՀ) 17.12.2010թ.: Տարածքային ԲՍՓՀ-ի փորձաքննության արդյունքում նա հաշմանդամ չի ճանաչվել, որից հետո այլեւս ԲՍՓ մարմիններին չի դիմել: Տեղեկացնում ենք նաեւ, որ եթե քաղաքացու առողջական վիճակը վատթարացել է, ապա նա այն հաստատող բժշկական փաստաթղթերով (համապատասխան հետազոտություն, ախտորոշման ճշգրտում, բուժումներ անցնելուց հետո) կարող է դիմել տարածքային ԲՍՓՀ, որտեղ փորձաքննության արդյունքում կկայացվի որոշում` ՀՀ-ում հաշմանդամության սահմանման գործող չափանիշներին համապատասխան: Տարածքային ԲՍՓՀ-ի կայացրած որոշումները բողոքարկվում են ՀՀ ԲՍՓ գործակալություն (հասցեն` Երեւան, Արմենակյան 129), որի կայացրած որոշումներն էլ բողոքարկվում են դատական կարգով:
նախարարության հաշմանդամների
եւ տարեցների հիմնահարցերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք` նախարարությունն այն գերատեսչական օղակն է, որը հենց ինքը պետք է ձգտի, որպեսզի հաշմանդամների ու տարեցների նկատմամբ անօրինությունները կանխվեն: Ատյանից ատյան բողոքարկումների դիմելու խորհրդի փոխարեն մի՞թե ավելի ճիշտ չէր լինի` վարչությունը նմանօրինակ դեպքերը վերցներ իր անմիջական հսկողության տակ, իրական աջակցություն ցուցաբերեր այն քաղաքացուն, որն արդեն մեկ անգամ հիասթափվել է: