ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ու կինս որոշել ենք մեր զավակն ունենալ՝ ճարահատյալ դիմելով արհեստական բեղմնավորման օգնությանը, բայց վախենում ենք՝ մեր ֆինանսական միջոցները չբավականացնեն: Խնդրում եմ հուշել, թե ում դիմենք, եւ ինչ արժե արհեստական բեղմնավորումը. արդյոք նման դեպքերում նախատեսված է պետպատվեր:

Կարեն Զոհրաբյան (46 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ 4 բուժհաստատությունում  (Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, «Շենգավիթ» բժշկական կենտրոն, «Սուրբ Մարիամ» կլինիկա) անպտուղ ամուսնության ցուցումով  իրականացվում  է արհեստական բեղմնավորում` վճարովի, պայմանագրային հիմունքներով: Ծառայության արժեքներին եւ պայմաններին ծանոթանալու համար կարող եք դիմել վերոհիշյալ բուժհաստատություններ:
Համաձայն ՀՀ կառավարության 04.03.2004թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N318-Ն որոշման (2009-2011թթ. լրացումներով)՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները, մասնավորապես արհեստական բեղմնավորումը, ընդգրկված չեն պետպատվերով իրականացվող  ախտաբանությունների ցանկում, ուստի, ցավոք, չենք կարող աջակցել դիմողի բուժօգնության կազմակերպմանը:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Պայմանագրային վճար» ձեւակերպումը մի տեսակ խորհրդավորության  քողով է շղարշում այս հարցը: Ով առնչվել է խնդրին՝ լռում է ու մատնացույց անում բժշկական էթիկան, ով չգիտի` ենթադրություններ է անում… Այնուամենայնիվ, նման ծառայությունից օգտվողներից հաջողվեց պարզել, որ մեկ փորձն արժե մոտավորապես 5-6 հազար դոլար. հասկանալի է, որ այսպիսի թվերի դեպքում պետպատվերի մասին խոսք լինել չի կարող:




Լրահոս