Ժողովուրդ. Արամ Կարապետյանին 10 տարվա տեղեկանք են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ “Ժողովուրդ”-ի՝ ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների՝ երեկ “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչությունից ստացել է տեղեկանք վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության մասին: Այս լուրը հետաքրքիր է այն առումով, որ 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը նման տեղեկանք չտվեց Կարապետյանին: 10 տարվա մշտական բնակության մասին տեղեկանք չտրվեց նաեւ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Ըստ երեւույթին, այս անգամ Կարապետյանին անհրաժեշտ տեղեկանքը տրվեց, քանի որ “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահն արդեն հայտարարել է, որ չի առաջադրվելու: Այլ կերպ ասած՝ վտանգ չկա:




Լրահոս