Ժողովուրդ. ՀՅԴ-ն քաշեց ԲՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ին երեկ նոր մանրամասներ հայտնի դարձան ԲՀԿ-ի, այնուհետև նաև ՀՅԴ-ի կողմից նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների ընթացքի վեիաբերյալ: Բանն այն է, որ սկզբում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՅԴ առաջարկած քաղաքական օրակարգի բոլոր կետերի շուրջ: Սակայն երբ խոսք է եղել թեկնածուների մասին, ՀՅԴ անդամները բաց տեքստով ասել են, որ Գ. Ծառուկյանին չեն տեսնում նախագահի թեկնածու՝ առաջարկելով իրենց ներկայացուցչին՝ կա՛մ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, կա՛մ ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցին: Սակայն այս տարբերակին էլ դեմ է եղել ԲՀԿ-ն, արդյունքում ծրագիրը “փոզմիշ” է եղել: Ավելին, մինչ ԲՀԿ պատվիրակությունը վերադարձել է Բրյուսելից, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ և նրան հավաստիացրել՝ նախագահի ընտրություններում չեն առաջադրի թեկնածու, չեն սատարի նաև ԲՀԿ նախագահին: Ասել է թե՝ ՀՅԴ-ն “քաշեց” ԲՀԿ-ին:




Լրահոս