Հրապարակ. Տիգրան Սարգսյանը բարիացել է Ծառուկյանի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մասին լուրերը փոխել են Տիգրան Սարգսյանի վերաբերմունքը իր պաշտոնանկությունը պահանջող Ծառուկյանի նկատմամբ: ԱՄՆ Հարվարդի համալսարանում դասախոսությունից հետո ուսանողներից մեկը հեգնել է, թե Գագիկ Ծառուկյանը վարչապետ կամ նախագահ դառնալուց հետո արդյո՞ք կկարողանա ԱՄՆ այցելության ժամանակ դասախոսությամբ հանդես գալ: Տիգրան Սարգսյանը հորդորել է ուսանողներին կոռեկտ արտահայտվել իր գործընկերների մասին”,- գրում է “Հրապարակ”-ը և հավելում. “Ինչ խոսք, Տիգրան Սարգսյան վարչապետի միակ ընդունակությունն էլ դասախոսություններ կարդալն է: Ի դեպ, ուշ երեկոյան իմացանք, որ ՀՀ վարչապետին ընդունել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը”:




Լրահոս