1952 թվականի հուլիսի 8-ին է ծնվել խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, արձակագիր, Մոսֆիլմ կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1997), ՌԴ ժողովրդական արտիստ (2002), ԽՄԿԿ անդամ (1985 թվականից), ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Կարեն Շահնազարովը:
Կարեն Շահնազարովը ծագում է հայ ազնվական իշխաններ Մելիք-Շահնազարյանների տոհմից, ովքեր միջին դարերում իշխում էին Լեռնային Ղարաբաղի Վարանդա գավառում: Որոշ հեղինակներ կարծում են, որ Մելիք-Շահնազարյաններ իշխանները սերում են անտիկ Գեղարքունի և Սյունի տոհմերից, ովքեր, իրենց հերթին, ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» (5-րդ դար)՝ ծագում են հայերի նախահայր Հայկից։
Շահնազարովը ամուսնացած է եղել 3 անգամ։ Առաջին ամուսնությունն արագ քայքայվել է։ Երկրորդ կինը՝ Ալյոնա Զանդերը, հեռացել է նրանից 1989 թվականին և դստեր հետ մեկնել ԱՄՆ։ Երրորդ կինը դերասանուհի Դարիա Մայորովան է։ Շահնազարովն ունի 3 երեխա՝ Աննան երկրորդ ամուսնությունից (ծն․ 1985) և 2 որդի երրորդ ամուսնությունից՝ Իվան (ծն․ 1993) և Վասիլի Շահնազարովները (ծն․ 1996)։
2012 թվականին եղել է ՌԴ նախագահի թեկնածու, Վ. Պուտինի Մոսկվայի Ժողովրդական շտաբի անդամ։
2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է ՌԴ մշակույթի գործիչների ուղերձը, որն ուղղված էր ՌԴ նախագահ Վ․ Պուտինի՝Ուկրաինայում և Ղրիմում վարած քաղաքականության աջակցմանը։
Կարեն Շահնազարյանի կարծիքով ժամանակակից ռուսական կինոյին պակասում է ինքնանույնականացումը և ընդհանուր գաղափարը, որը առկիա էր խորհրդային կինոյում, ինչպես նաև անհատականությունների պակաս ունի։ նա նշում է, որ այժմ մատերի վրա կարելի է հաշվել իսկապես տաղանդավոր ռեժիսորների։ Բացի այդ «Մոսֆիլմի» տնօրենը կարծում է, որ այժմ շատ ավելի բարդ է կինեմատոգրաֆիական կրթություն ստանալը, քանի որ կինոյով սկսում են զբաղվել այն մարդիկ, ովքեր արդեն ավարտել են բուհը։ Համապատասխանաբար, եթե մարդը միջոցներ չունի, ապա պարզապես չի կարող կինոկրթություն ստանալ։