Զորակոչիկը դիմել է Օմբուդսմենին և հայտնել, որ Անձնագրերի և վիզաների համապատասխան վարչությունում մերժել են իրեն տրամադրել անձնագիր` պատճառաբանելով, որ կտրամադրեն փաստաթուղթը միայն զինվորական կցագրման վկայականի առկայության դեպքում: Զորակոչիկը դիմել է տարածքային զինկոմիսարիատի համապատասխան բաժին, որտեղ չեն տրամադրել տվյալ փաստաթուղթը:
Օմբուդսմենի աշխատակազմի աշխատակից Ռազմիկ Մարիկյանը հեռախոսազրույց է ունեցել զինվորական կոմիսարիատի համապատասխան աշխատակցի հետ, ով հայտնել է, որ զորակոչիկը պարտադիր 2 ստուգում չի անցել, ինչի պատճառով էլ իրեն չի տրամադրվում զինվորական կցագրման վկայականը:
Օմբուդսմենի ներկայացուցիչը կատարված հարցման և արդյունքների մասին տեղեկացրել է զորակոչիկի մորը, բացատրել իր որդու իրավունքները:
Արդյունքում, 15 օրվա ընթացքում զորակոչիկն անցել է պարտադիր բժշկական ստուգումները, ստացել է զինվորական կցագրման վկայականը և կրկին դիմել Ոստիկանության անձնագրերի և վիզաների համապատասխան վարչություն անձնագիր ստանալու համար:
ՄԻՊ գրասենյակ