Երկուսից վեց տարվա ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով երեկ դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան: Նոյեմբերի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին 2- 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին Առաջին ատյանի դատավճիռը բեկանելու դիմումը: “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ Վճռաբեկ դատարանն այս դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու որոշումը պետք է կայացնի մեկամսյա ժամկետում: Նշենք, որ եթե Վճռաբեկ բողոքը երեկ չներկայացվեր, արդեն այսօր Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ուժի մեջ կմտներ, և ստորագրությամբ ազատության մեջ գտնվող Սարգիս Գևորգյանը, Արտակ Կարապետյանը և Դավիթ Քիրամիջյանն այսօր կկալանավորվեին:
ՀԺ. ՀԱԿ ակտիվիստների գործով երեկ դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ