Այսօր տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը կազմված կլինի ոչ միայն նախահամագումարյան օրակարգից, այլև Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեկնաբանություններից: “Հրապարակի” տեղեկություններով` ԲՀԿ-ն այդ տեքստը համաձայնեցրել է Բաղրամյան 26-ի հետո, սկզբում ցանկացել է երկար-բարակ` բացատրություններով լի հայտարարություն թողարկել, սակայն ասել են` չէ, կարճ գրեք: Ի դեպ, բավականին հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել նախորդ ԳՄ-ի ժամանակ Սերժ Սարգսյանի և Հերմինե Նաղդալյանի միջև: Վերջինս Աժ նախորդ քառօրյային բացակայում էր, որովհետև վնասել էր ոտքը, սակայն կաղալով ներկայացել է նիստին: Նրան տեսնելով` Սերժ Սարգսյանը զարմացած հարցրել է. “Հերմին”՞, էս իմացել ես ԲՀԿ-ի հետ կռիվն սկսում ենք, եկե՞լ ես”: “Ի՞նչ պրոբլեմ կա. կկռվենք էլ, կհաղթենք էլ”,- ասել է ոտքից “վիրավոր”, բայց հայրենի կուսակցությանը ծառայելու միշտ պատրաստ Աժ փոխխոսնակը:
Հրապարակ. Այսօր կկայանա ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ անդրադարձ կարվի նաեվ Ծառուկյանի հայտարարությանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ