Թեև ՀՀ արտգործնախարարությունը հերքում է, սակայն Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ըստ “Ժողովուրդ”-ի դիվանագիտական աղբյուրների, քննարկել է տնտեսական և քաղաքական մի շարք հարցեր, որոնց մասին նշված չէ պաշտոնական հաղորդագրության մեջ: Դրանք վերաբերում են եվրոպական երկրների հետ ազատ առևտրի անցման համաձայնագրի հետ կապված խնդիրներին և Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Մասնավորապես իշխանությունները շահագրգռված են ընտրություններին մասնակից դիտորդների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում, որպեսզի վերջիններս դրական վերաբերմունք արտահայտեն կայանալիք ընտրությունների վերաբերյալ:
Ժողովուրդ. Իշխանությունները շահագրգռված են դիտորդների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ