Հայկական ժամանակ. Գագիկ Ծառուկյանը չի հրավիրվել ՀՀԿ համագումարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը երեկ ,ՀԺե-ի թղթակցին հայտնել է, որ կուսակցության շաբաթ օրը կայանալիք համագումարի համար արդեն մոտ 60 հրավեր է ուղարկվել տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների: Հրավիրյալների թվում, սակայն, ինչպես ասել է Թադևոսյանը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չկա: Երբ թերթի թղթակիցը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրել է, թե ինչու Ծառուկյանին հրավեր չի ուղարկվել, նա պատասխանել է. “Այդպես ենք նպատակահարմար գտել, առանձնապես արտառոց բան պետք չէ փնտրել”:




Լրահոս