Տիգրան Սարգսյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է Սպիտակ տուն: Սպիտակ Տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին: Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է “Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա” ծրագրի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին: Կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրին Հայաստանի մասնակցության հնարավորությունները:
Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա դեկտեմբերի 14-ին:




Լրահոս