«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բաղրամյանի պայքարը «հորով-մորով» անելուց հետո իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց բաղձալի երազանքին` սահմանադրական բարեփոխումներին: Այս ընթացքում, երբ ցուցարարները եւ աղբամանները «չոքել» էին Սահմանադրական դատարանի դռանը, ՍԴ-ում, ԿԸՀ-ում եւ ՀՀԿ-ում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում աշնանն սպասվելիք հանրաքվեի ուղղությամբ: ՀՀԿ-ն ընտրական հանձնաժողովներում լիցենզիա ստանալու համար դասընթացների է ուղարկել մեծ թվով ՀՀԿ-ականների եւ այժմ ունի 15 հազար 684 լիցենզավորված` հանրաքվեի եւ ԱԺ ընտրությունների համար ԸԸՀ-ներում աշխատելու համար:
Ընտրատեղամասերը թվով 1900-ն են: Համեմատության համար նշենք, որ ԲՀԿ-ն ունի ընդամենը 3 հազար լիցենզավորված, մյուսները` շատ ավելի քիչ, ոմանք ընդհանրապես չունեն: Իսկ հանձնաժողովները պետք է կազմավորվեն բացառապես լիցենզավորված անձանցից, եւ եթե որեւէ կուսակցություն չկարողանա լրացնել տեղերը, լիցենզիա ունեցող այլք, կոնկրետ ՀՀԿ-ն՝ մեծ սիրով կանի դա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: