Արդարադատության խորհուրդը փորձում է ցույց տալ, որ Արման Մկրտումյանի կամակատարը չէ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության համակարգում դեռ քննարկում են Շենգավիթի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճելու հարցը: Այդ որոշումը խիստ անսպասելի է եղել բոլորի համար: Իսկ թե ինչու Արդարադատության խորհուրդը նման որոշում կայացրեց, տարբեր վարկածներ են շրջանառվում: Ասում են, թե այդ քայլով ԱԽ-ն փորձեց ցույց տալ, որ չի ենթարկվում վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, նրա կամակատարը չէ:

Հայտնի է, որ Բարսեղյանի «հախից» ուզում է գալ հենց Մկրտումյանը: Թեեւ ասում են, որ Իշխան Բարսեղյանի նկատմամբ նոր վարույթներ կհարուցվեն: Ի դեպ, սա ԱԽ-ի առաջին հանդգնությունը չէ, ամիսներ առաջ էլ վճռաբեկի նախագահը չէր կարողացել ԱԽ անդամ դարձնել իր թեկնածուին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս