«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք պատրաստ են վաճառել Հայաստանում իրենց դուստր ձեռնարկությունը, եթե «լավ գին առաջարկող լինի»: Մինչ այս նրանք հերքում էին այդ հնարավորությունը: Բայց ուշագրավ է, որ նա նաեւ ասել է, թե ՀԷՑ-ում սպասվող աուդիտն անցկացնող ընկերության ընտրության նպատակով առաջիկայում մրցույթ կհայտարարվի, որը կազմակերպելու են ՀՀ Կառավարությունը եւ «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համատեղ:
Այլ կերպ ասած՝ ՀՀ Կառավարությունը միանձնյա չի որոշի, թե որ ընկերությունն է ՀԷՑ-ի աուդիտն անցկացնելու: «Ինտեռ ՌԱՕ»-ի կարծիքը եւս այս գործընթացում լինելու է որոշիչ: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀԷՑ-ում տիրող ալան-թալանը տեղի է ունցել «Ինտեռ ՌԱՕ»-ի ղեկավարության անմիջական աչքի առաջ, ապա պետք է արձանագրել, որ ռուսական կողմի ներգրավումն այս գործընթացին կասկածի տակ կդնի աուդիտի արժանահավատությունը: Սրա՞ համար էին մարդիկ օրերով պայքարում Բաղրամյան պողոտայում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: