
Կիսապաշտպան Արդա Թուրանը կիսվել է «Ատլետիկո»-ից «Բարսելոնա» տեղափոխման վերաբերյալ իր տպավորություններով:
«Սա աներևակայելի է: Ես միշտ էլ երազել եմ խաղալ «Բարսելոնա»-ում: Երբ լսեցի նրանց առաջարկի մասին, այլևս չէի ցանկանում լսել այլ առաջարկներ: Սա իմ երազանքների ակումբն է և ես շատ երջանիկ եմ: Երբ իմացա նրանց կողմից հետաքրքրության մասին, չէի կարողանում քնել` մինչ պաշտոնապես կայացավ տրանսֆերը:
Ինձ համար մեծ պատիվ է նույն թիմում խաղալ Սուարեսի, Նեյմարի, Մեսսիի և Ինյեստայի հետ: Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ Ինյեստան` իմ կուռքը», – ասել է Թուրանը:
Ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն, մադրիդյան ակումբը կիսապաշտպանի փոփոխությունից նախնական կստանա 34 մլն եվրո, իսկ հետագայում էլ որպես բոնուս կարող են ստանալ ևս 7 մլն եվրո: