Հայաստանում արտաքին առևտուրը շարունակում է աննախադեպ արագ տեմպերով անկում ապրել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին մեր երկրում արտաքին առևտրաշրջանառությունը անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 33,2%-ով: Ընդ որում՝ այս տարվա առաջին եռամսյակին այդ անկումը ավելի քիչ էր՝ 28,5%: Այսինքն՝ տարեսկզբի համեմատ անկումը աճել է ևս 4,7%-ով: Մինչդեռ ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուներն իրենց հարցազրույցներում հույս էին հայտնում, որ տարվա ընթացքում անկման տեմպերը կթուլանան:

Շարունակում է ավելանալ նաև ներմուծման անկումը՝ հասնելով 38%-ի՝ առաջին եռամսյակի 30,5%-ի փոխարեն: Այսինքն՝ տարեսկզբի համեմատ ներմուծման նվազումը ավելացել է ևս 7,5%-ով: Արտաքին առևտրաշրջանառությունից բացի, խոշոր՝ 8,6% անկում է ունեցել նաև ներքին առևտրի շրջանառությունը: Իսկ տնտեսությունը ընդամենը 2,7% ակտիվություն է գրանցել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս