Արծրուն Հովհաննիսյանն ազատվո՞ւմ է ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ պաշտպանության նախարարությունում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի օրերը հաշված են: Բանն այն է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ցանկանում է ՊՆ մամլո խոսնակի պաշտոնում տեսնել իր մտերիմներից, «Հայ զինվոր» թերթի ծառայակից, մայոր Գայանե Պողոսյանին  եւ ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի այդ պաշտոնում նշանակվի հենց նա:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով տեղեկությունը, ասաց. «Ես զինվորական եմ, ինձ հրամանով են նշանակում ու ազատում, երբ որ կնշանակեն ծառայել անգամ ամենահեռավոր զորամասում, կգնամ՝ այնտեղ ծառայելու: Այլ բան չունեմ ավելացնելու»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս