Քաղաքական գործիչները թայմ աութի մեջ են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտն արդեն մեկնել է արձակուրդ: Քաղաքական գործիչները կա՛մ երկրում չեն, կա՛մ էլ որեւէ գործընթացի չեն «խառնվում». թայմ աութի մեջ են: Իշխող Հանրապետական կուսակցությունը դեռեւս անցած շաբաթ է մեկնել արձակուրդ` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ «Օջախ» ռեստորանում մի լավ քեֆ անելուց հետո: ՀՅԴ-ականներն էլ չկան, բացառությամբ Արծվիկ Մինասյանի, որը զբաղված է սահմանադրական բարեփոխումներով: ԱԺ ՕԵԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներից որեւէ մեկին եւս չես կարող «գտնել»: Նրանց հեռախոսներն էլ չեն պատասխանում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս