
«Ֆեներբախչե»-ն շարունակում է քայլեր ձեռնարկել` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վաբ Պերսիին ձեռք բերելու ուղղությամբ: Թուրքական ակումբի նոր սպորտային տնօրենն ուղևորվել է Լոնդոն, որտեղ 31-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի հարցով բանակցություններ է անցկացնելու, հայտնում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի տվյալներով, գործարք կնքելու հնարավորությունը բարձր է գնահատվում: Նախկինում հայտնի էր դարձել, որ տեղափոխության հարցը կարող է որոշվել մոտ օրերս: