Դեկտեմբերի 13-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Արթիկ” քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, բնակելի գոտում հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության լեյտենանտ Լյուդմիլա Միսակյանի մոտից հայտնաբերել են 0,5 լիտր տարողությամբ պլաստամասե տարա` լցված յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով: Ըստ Լ. Միսակյանի` հայտնաբերվածը սպիրտ է եղել, եւ ինքն է դատապարտյալներից մեկի խնդրանքով այն տեղափոխել հիմնարկի բնակելի գոտի: ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:
Արթիկ ՔԿՀ-ում աշխատակցի մոտից հայտնաբերվել է տարօրինակ նյութով տարա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ