«Թուրքական ավիաընկերության» երկու ինքնաթիռներ ևս հարկադրված վայրէջք են կատարել Ստամբուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թուրքական ավիաընկերության» երկու ինքնաթիռներ այսօր հարկադրված վայրէջք են կատարել Ստամբուլի Աթաթյուրքի օդանավակայանում, փոխանցում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:

Ստամբուլ-Բուրկինա-Ֆասո և Ստամբուլ-Էրբիլ ինքնաթիռների հարկադրված վայրէջքի պատճառը դարձել են տեխնիկական խնդիրները:

Հիշեցնենք, որ նախօրեին Բանգկոկ-Ստամբուլ չվերթն իրականացնող Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը երեկ արտահերթ վայրէջք էր կատարել Նյու Դելիում ՝ ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին հաղորդագրությունից հետո:




Լրահոս