
Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը, ով իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել էր Լեռնային Ղարաբաղ, խոստացել է երկուշաբթի օրը մամլո ասուլիս տալ: Այս մասին նա գրել է «Վկոնտակտե»-ի իր էջում:
«Այսօր իջել եմ լեռներից, մուտք գործեցի համացանց ու ապշեցի: Մոտակա երկուշաբթի օրը մամլո ասուլիս եմ հայտարարում: Անցկացման վայրը՝ ծաղկող այգի Լեռնային Ղարաբաղն է՝ հնագույն հայկական Շուշի քաղաքը: Կեսօրին: Հասցեն՝ Ղազանչեցոց փողոց 58»,-գրել է Ստերիլիգովը:
Վերջինս նաև կոչ է արել լրագրողներին գալ Շուշի ու իմանալ ճշմարտությունը: