
Ղազախստանի մեքենա ներմուծողներն այժմ տրանսպորտային միջոցներ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից կարող են ներմուծել միայն արտոնագրի հիմա վրա, այս մասին հայտարարել է հանրապետության Զարգացման ու ներդրումների նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նման որոշման կայացումը թելադրված է ավտոմոբիլային տեխնիկայի ներմուծման կարգավորման անհրաժեշտությամբ:
Համապատասխան արտոնագրերը կտրամադրի Ղազախստանի զարգացման ու ներդրումների նախարարության Արդյունաբերության անվտանգության ու ինդուստրիալ զարգացման հանձնաժողովը: