Քաղաքացին հայտնել է, որ սպառնալիքների ներքո խոստովանել է իր չկատարած հանցագործությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Հակոբ Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ կեղծ փողեր իրացնելու կասկածանքով 2015 թվականի ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանության Վեդիի բաժին բերման ենթարկվելուց հետո, հիշյալ բաժնի աշխատակիցները հոգեբանական ճնշում են գործադրել իր նկատմամբ, սպառնացել են վնասել ընտանիքի անդամներին՝ պահանջելով խոստովանել իր կողմից առանձնապես խոշոր չափերի կեղծ փողեր իրացնելու հանգամանքը, որից վախենալով տվել է իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ՝ իրականում իր կողմից չկատարած հանցագործության վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս