Տղամարդը հեռախոսազանգին պատասխանել է տաք արդուկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեհաստանում տղամարդը շփոթվել է և հեռախոսը վերցնելու փոխարեն` էլեկտրականությանը միացած արդուկով է պատասխանել հեռախոսազանգին:
Նա դեմքի այրվածքներ է ստացել: Տղամարդու խոսքով՝ ինքն այրվածք է ստացել այն օրը, երբ կնոջ խնդրանքով զբաղվել է տնային գործերով: Նախաճաշից հետո նա որոշել է սպիտակեղենը արդուկել, միացրել է հեռուստացույցը, որով բռնցքամարտի հանդիպում էր ցուցադրվում, գարեջուր բացել և անցել տնային գործերի:
Երբ հեռախոսը զանգել է, նա բռնցկամարտով տարված` արդուկը դրել է ականջին: Տղամարդը փորձել է այրված հատվածը հովացնել սառը ջրով, որից հետո է միայն դիմել բուժօգնության:




Լրահոս