Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյան տեղումներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյան տեղումներ են։ Մասնավորապես ձյուն է տեղում Աշոցքում, Տաշիրում, Ստեփանավանում, Գյումրիում, Սպիտակում,Վանաձորում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Մարալիկում, Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Տավուշում, Ճամբարակում, Գավառում, Մարտունիում և Վարդենիսում: Արարատում՝ Տիգրանաշենի հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Այս մասին տեղեկացնում են տրանսպորտի և կապի նախարարությունից եւ վարորդներին խորհուրդ տալիս` երթևեկել ձմեռային անվադողերով:




Լրահոս