Վարչապետը կընդունի Ֆիրդուսի խաբված բնակիչներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ Կառավարության դիմաց են հավաքվել Ֆիրդուսի և մի քանի այլ փողոցների խաբված բնակիչները, ովքեր պետական շահի համար իրենց տներից տեղահանվել են և արդեն 8-10 տարի հարցը մնում է չլուծված:

Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, հավաքվածների մոտ է իջել ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ով նրանց տեղեկացրեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի երեկոյան կընդունի իրենց: Նարեկ Սարգսյանը հորդորեց բնակիչներին պատրաստել համապատասխան փաստաթղթերը` վարչապետի հետ հանդիպման համար: Իսկ մինչ այս նախարարն առաջարկեց այսօր երեկոյան հանդիպել բնակիչների հետ և քննարկել խնդիրը:

Հիշեցնենք, որ բնակիչները փորձել էին ներխւժել կառավարության շենք, իսկ հետո փակել էին Տիգրան Մեծ պողոտան:




Լրահոս