Beeline ֆիքսված ցանցում միջքաղաքային զանգերը դարձել են անվճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը տեղեկացնում է, որ 2015 թ. հուլիսի 1-ից Beeline ֆիքսված ցանցում միջքաղաքային զանգերը դարձել են անվճար: Րոպեները ներառված են անվճար խոսելաժամանակի սահմանաչափի մեջ, որը յուրաքանչյուր ամիս հասանելի է ֆիքսված կապի «Բազային 1» և «Բազային 2» սակագնային փաթեթի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց: 360 կամ 1600 րոպե անվճար ամսական սահմանաչափն օգտագործելուց հետո միջքաղաքային զանգերը կտարիֆիկացվեն 5 դրամ/րոպե սակագնով:

«Beeline-ը ձգտում է ծառայությունները բաժանորդների համար դարձնել առավելագույնս մատչելի, պարզ և հարմար: Այժմ ֆիքսված կապի մեր բաժանորդներին յուրաքանչյուր ամիս հասանելի է  6 ժամ անվճար խոսելաժամանակ Beeline ցանցի ներսում ամբողջ Հայաստանի տարածքում, իսկ դեպի Հայաստանի և ԼՂՀ ֆիքսված կապի այլ օպերատորների հեռախոսահամարներ կատարվող զանգերի մեկ րոպեն կարժենա ընդամենը 5 դրամ: Beeline քաղաքային կապով շփվելը ձեռնտու է և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ անվճար րոպեներն օգտագործելուց հետո Beeline ցանցի ներսում բոլոր տեղական ելքային և միջքաղաքային զանգերի արժեքը 5 դրամ/րոպե է: Դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված կապի այլ օպերատորների ցանցեր կատարվող զանգերը ևս արժեն 5 դրամ/րոպե:

Ֆիքսված կապի սակագնային փաթեթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am պաշտոնական կայքում։




Լրահոս