Մոսկվայում հուլիսի 6-ին արտառոց դեպք է գրանցվել: Ազգությամբ հայ Բագրատ Այվազյանը կասկածվում է բնակելի շենքերից մեկի 7-րդ հարկից անչափահաս աղջկա վայր նետելու մեջ: Բագրատ Այվազյանը Մոսկվայի բնակչից վարձակալել էր իր տան մեկ սենյակը: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, վերջինս գտնվելով հարբած վիճակում, տան տիրուհու 16-ամյա դստերն ու շանը դուրս է նետել պատուհանից:
Աղջիկը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել. նրա կյանքի համար պայքարում են բժիշկները:
Այժմ հետաքննությունը մի քանի վարկածներ ունի: Դրանցից մեկի համաձայն, տանտիրուհու հետ վիճաբանությունն առաջացել է այն պատճառով, որ կինն իմացել է ցնցող ճշմարտությունը. 36-ամյա Այվազյանի ու նրա 16-ամյա դստեր միջև ինտիմ կապ է եղել:
Անձամբ Այվազյանն ամբողջությամբ հերքում է իր մեղքը: Նա հավատացնում է, որ աղջիկը ցանկացել է ինքնասպան լինել: