Թուրինի «Յուվենտուս»-ը հետաքրքրություն է ցուցաբեում Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի հանդեպ, հայտնում է Tuttosport-ը:
Աղբյուրի տեղեկություններով, 23-ամյա գերմանացին անհրաժեշտ է իտալական ակումբին, որպեսզի ավելի հզորացնի կիսապաշտպանական գիծը, որը թուլանալու է Անդրեա Պիռլոի հեռանալուց հետո:
Նախորդ մրցաշրջանում Գյոտցեն գերմանական ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: