Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Բուսաբանական այգու վարչական տարածքում գտնվող ջերմոցներից մեկում կախված անձ կա: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանըհայտնում է, որ նշված այգու 4-րդ ջերմոցում իրավապահները հայտնաբերել են 39-ամյա Է. Հովակիմյանի դին՝ կախված վիճակում: Տեղեկացնենք, որ Է. Հովակիմյանը ամուսնացած էր և ուներ երեխաներ: Ըստ դիակի նախնական զննության, մարմնի վրա բռնության հետքեր չկան: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով Է. Հովակիմյանը աշխատում էր ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարորդ: Դիակի մոտ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է նաև բջջային հեռախոս, ավտոմեքենայի բանալիներ, իսկ օպերատիվ քննչական խմբի անդամներից մի քանիսն էլ փորձում են պարզել ավտոմեքենայի գտնվելու վայրը:
Բուսաբանական այգու ջերմոցում հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության աշխատակցի դին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ