Իմ վարչապետը գազալցակայան չունի, Գագիկ Ծառուկյանը կարող է ունի. Արմեն Երիցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողները տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեցին վերջերս անընդհատ տեղի ունեցող գազալցակայանների պայթյունների մասին:

Նախարարը հայտարարեց, որ իր նախարարությունը գազալցակայաններում հաճախակի է ստուգումներ անցկացնում: Երիցյանի խոսքով, գազալցակայանների աշխատակիցները փորձում են գազաբալոնները լիցքավորել թույլատրելիից ավել չափով, ինչն էլ հանգեցնում է դժբախտ պատահարների:

Լրագրողի այն դիտարկմանը, որ Հայաստանում գազալցակայաններ ունեն ինչպես ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այնպես էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Իմ վարչապետը գազալցակայան չունի: Գագիկ Ծառուկյանը, կարող է, ունի, բայց ես չգիտեմ»: Եվ հավելեց, որ  ցանկացած գազալցակայանում ստուգումներ իրականացնելու մասով իրենք որևէ խնդիր չունեն:




Լրահոս