Երեկ Սահմանադրական դատարանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին որոշում էր կայացրել, որով մի քանի կետեր ճանաչվել էին հակասահմանադրական: Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:
Վերջինս նշեց, որ մեկ կետից է տեղյակ, որը վերաբերում է ինդեքսավորմանը: «Ես գիտեմ, որ մեկ կետ է, որը վերաբերում է ինդեքսավորմանը: Այսինքն՝ այն մասը, որ պետական բյուջեից է ներդրվում, այդ մասով երկու աղբյուր է, մեկը մասնավոր հատված է դրվում, այսինքն աշխատողներից, մյուսը՝ պետական բյուջեից:
Այդ բյուջեի մասը ինդեքսավորման տակ չէր ընկնում, այսինքն ժամանակի ընթացքում եթե արժեզրկվում է դրամը, նախատեսված չէր: Այդ մասը համարվել է հակասահմանադրական, որի հետ ես միանշանակ համաձայն եմ, մեծ խնդիր չեմ տեսնում, դա ճիշտ է: Ես տեսա, որ երեք կետ կա, որից երկուսը համարվել է սահմանադրությանը համապատասխան, այդ մեկը՝ ոչ»- նշեց նա:
Արփինե Թովմասյան