ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՈՍԿԵ ԳԼՈԲՈՒՍԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոլիվուդում հրապարակվել է “Ոսկե գլոբուս” մրցանակի հավակնորդների ցուցակ 
ՙՙ”Լավագույն դրամատիկական ֆիլմ” անվանակարգում մրցանակի են հավակնում Քվենտին Տարանտինոյի “Ազատագրված Ջանգոն”, Սթիվեն Սպիլբերգի “Լինքոլնը”, Բեն Աֆլեքի “Արգո գործողությունը”, Քեթրին Բիգելոուի “Համար առաջին նպատակը” և Էնգ Լիի “Պիի կյանքը” ֆիլմերը: “Լավագույն դրամատիկական դերասանուհի” անվանակարգում առաջադրվել են Ջեսիքա Չեսթեյնը, Մարիոն Կոտիյարը, Հելեն Միրենը, Նաոմի Ուոթսը և Ռեյչել Ուայզը։ “Լավագույն դրամատիկ դերասան՚” անվանակարգում մրցանակի են հավակնում Ռիչարդ Գիրը, Դենիել Դեյ Լյուիսը, Ջոն Հոուկսը, Հոակին Ֆենիքս և Դենզել Վաշինգթոնը։
“Լավագույն արտասահմանյան ֆիլմ” անվանակարգում առաջադրվել են “Սերը” (Գերմանիա), “Թագավորական գործեր” (Շվեդիա), “ՙ1+1՚” (Ֆրանսիա), “Կոն-Տիկի”՚ (Դանիա) ու “ՙԺանգ և ոսկոր” (Բելգիա) ֆիլմերը:




Լրահոս