Ոստիկանապետին հարցրեք, իմ թեման չէ. Արմեն Երիցյանը՝ Բաղրամյանի ցույցերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ հունիսի 23-ին ոստիկանները ոչ մի ուժ չեն կիրառել: Նա հավելեց, թե այդտեղ ոչ մի վատ բան չի տեսնում:

«Շատ նորմալ, ոչ մի ուժ չի կիրառել: Ես գտնում եմ, որ ոստիկանությունն իր առջև դրված խնդիրները կատարել է, և ես այնտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- ընդգծեց Երիցյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, որ անգամ ոստիկանապետն է ասում՝  այդ օրը ոստիկանության գործողություններում սխալներ են եղել, և այժմ քննություն է ընթանում,  Երիցյանն արձագանքեց. «Ուրեմն պարոն ոստիկանապետին էլ հարցրեք: Դա իմ թեման չէ»:




Լրահոս