Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնում է Շուշիում Ստերլիգովի ասուլիսին այցելել ցանկացող լրագրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովի՝ Շուշիում մամլո ասուլիս անցկացնելու մասին հայտարարությանն արագ կերպով արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Հարևան, բայց ոչ բարեկամ երկրի արտգործնախարարությունն նշված մամլո ասուլիսը «սադրանք» է որակել և խստորեն կոչ արել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չլսել Ստերլիգովի կոչերին:

Ադրբեջանի արտաքին դիվանագիտության ներկայացուցիչների հայտարարությունն այնքան աբսուրդային է, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու ու իրենց մասնագիտական գործունեությունը վարելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է պաշտոնական նամակով դիմեն Ադրբեջանի ԱԳՆ:

Իսկ թե ինչպես են պատրաստվում Ադրբեջանի իշխանությունները ապահովել իրենց մոտ գրանցված լրագրողների մուտքը Լեռնային Ղարաբաղ, անհայտ է մնում:




Լրահոս